Gucci-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել չինացիներից
Իտալական Gucci նորաձևության տան ներկայացուցիչները ներողություն են խնդրել հոնկոնգյան մի քանի խանութների սեփականատերերից, որոնցում վաճառել են մահացած մերձավորների համար նախատեսված մի քանի ավանդական թղթե իրեր՝ ընկերության լոգոյով: Եվրոպացիները շոկի մեջ էին ընկել ասիացիների նման գործողություններից,- փոխանցում է Vesti-ն:
Չինական ավանդույթի համաձայն, հանգուցյալների շիրիմին պետք է տեղադրել արտաքին աշխարհը խորհրդանշող թղթե իրեր՝ տուն, փող, զարդարանք և այլն: Հանգուցյալի հիշատակի օրերին այդ իրերն այրում են:
Gucci բրենդի ներկայացուցիչներին սկզբում այդ սովորույթը բարկացրել էր, նրանք հոնկկոնգյան խանութներից պահանջել էին վաճառքից հեռացնել իրենց ապրանքանիշով իրերի վաճառքը, սակայն հետո նրանք մեղմացրել են իրենց դիրքորոշումը ու թույլ տվել վաճառքը:
Ավելին՝ Gucci-ի ներկայացուցիչները պաշտոնական նամակով ներողություն են խնդրել վաճառողներից և թույլատրել իրենց լոգոտիպով իրերի վաճառքը:
Նաև հավելել են, որ խորը հարգանք ունեն չինական մշակույթի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ