ԱԺ նախագահը համաձայնել է՝ արտահերթ նիստը կգումարվի
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 10-ին` ժամը 12:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նշենք, որ կառավարությունը անհրաժեշտ էր համարել մի քանի օրենսդրական նախաձեռնություններ արտահերթ կարգով ԱԺ ներկայացնել, որոնց թվում էր նաև վիճահարույց «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություն տրամադրելու մասին օրինագիծը: ԱԺ նախորրդ քառօրյա նիստում օրինագիծը երրորդ և վերջնական ընթերցմամբ չէր ընդունվել, քանի որ քվորում չէր եղել: Այժմ կառավարությունը նույն նախագիծը դարձյալ ներկայացնում է խորհրդարան:
Հարակից հրապարակումներ`
- «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծը նորից կուղարկվի Ազգային ժողով
- Ինչու ԱԺ-ում տապալվեց «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին օրինագիծը
- «Հրազդան-ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու մասին նախագիծը ԱԺ-ում տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ