CNN. Յուրաքանչյուր 5-րդ ամերիկացին ՌԴ-ին կարծում է «լուրջ սպառնալիք» ԱՄՆ-ի համար
Ամերիկացիների մոտ 20 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի համար սպառնալիք է: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին է վկայում CNN հեռուստաընկերության և ORC սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումը:
Հարցման մասնակիցները պետք է նշեին, թե չորս երկրից՝ Ռուսաստան, Չինաստան, Իրան, Հյուսիսային Կորեա և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում, որն է ԱՄՆ-ի համար առավել վտանգավոր: Պատասխաններն էին՝ «շատ ուժեղ սպառնալիք», «չափավոր լուրջ սպառնալիք», «զգալի սպառանալիք», «ոչ մի սպառնալիք»:
Պարզվել է, որ հարցվածների 21 տոկոսը կարծում է, որ Ռուսաստանը «շատ լուրջ սպառնալիք» է ԱՄՆ-ի համար, 40-ը տոկոսը՝ «չափավոր լուրջ սպառնալիք», 22 տոկոսը՝ «զգալի սպառնալիք», միայն 15 տոկոսն է նշել, որ ՌԴ-ն որևէ սպառնալիք չի ներկայացնում:
ԱՄՆ քաղաքացիների մեծ մասին անհանգստացնում է ԻՊ ահաբեկիչները. 73 տոկոսի կարծիքով այդ խմբավորումը «շատ ուժեղ սպառնալիք» է ԱՄՆ-ի համար:
Հարցումն անցկացվել է հեռախոսով ապրիլի 28-ից մայիսի 1-ը 1000 ամերիկացու շրջանում:
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթները ԱՄՆ-ի համար հինգ գլխավոր սպառնալիքի շարքում ՌԴ-ն առաջինն էր նշել: