92 տարվա ազատազրկում՝ Իսպանիայի թագավորի դեմ մահափորձի համար
ЕТА բասկյան ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլուխներից մեկը 92 տարվա ազատազրկման է դատապարտվել 2014 թվականին գահից հրաժարված Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ին սպանելու փորձի համար։ «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը գրում է, որ համապատասխան որոշումն այսօր կայացրել է երկրի ազգային դատական կոլեգիան:
Նշվում է, որ Էնեկո Գոխեասկոետչեան մեղավոր է ճանաչվել 1997-ի հոկտեմբերին՝ Բիլբաոյում Գուգենհայմի ժամանակակից արվեստի թանգարան բացելու ժամանակ, միապետի դեմ մահափորձ կազմակերպելու համար։
Հարձակումը հաջողվել էր կանխել ոստիկանության հսկողության շնորհիվ, ովքեր կարողացել էին նկատել թանգարանի մոտ քողարկված ֆուրգոնը, որի մեջ տարատեսակ զինամթերք է եղել:
Աղբյուրը գրում է, որ ЕТА (Euskadi Ta Askatasuna) կազմակերպությունը, որը ստեղծվել է 1959 թվականին, պայքարում է բասկերի տարածքների անկախության համար, որոնք ընդգրկում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավարևմտյան շրջանները։ Նրանց ստեղծման օրից սկսած ահաբեկչությունների հետևանքով մահացել է ավելի քան 800 մարդ: