«Բարսելոնում» հույսեր են կապում Մասկերանոյի հետ
«Բարսելոնի» ղեկավարությունը պլաններ ունի, կապված թիմի պաշտպան Խավիեր Մասկերանոյի հետ, նաև այն բանից հետո, երբ նա կավարտի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, իսպանական գրանդում հույս ունեն, որ արգենտինացին կատալոնյան ակումբում իրեն կնվիրի մարզչական գործունեության:
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, իր հերթին, գլխավորելով «Բարսելոնը»՝ չի ցանկացել բաժանվել Մասկերանոյից ու հասել է այն բանին, որ նրա պայմանագրի ժամկետը երկարաձգվի մինչև 2018 թ.:
Վերջերս Մասկերանոն հետաքրքիր առաջարկներ է ստացել Պրեմիեր լիգայից, Թուրքիայից ու Չինաստանից, սակայն բոլորն էլ մերժել է: