ՊԵԿ նոր ղեկավարությունը փորձում է ամբողջությամբ ազատվել «ժուչոկներից», կամ էլ նորերը դնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Սակայն ուշագրավն այն է, որ ոչ թե կոսմետիկ, այլ հիմնանորոգում է իրականացվում։ Այսինքն՝ պատերի ողջ հարդարանքը այդ թվում՝ հաղորդալարերը, ջանում են փոխել։
ՊԵԿ-ում շրջանառվող լուրերի համաձայն ՝ վերանորոգման անվան տակ իրականում մաքսային ծառայության «ժուչոկազերծում» է տեղի ունենում։ «Բանն այն է, ՊԵԿ-ում համոզված են, որ իրենց գերատեսչության նախկին ղեկավարությունը համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալու համար մաքսային ծառայության բոլոր աշխատասենյակները հատուկ գաղտնալսման սարքերով «կահավորված» է եղել։ ՊԵկ նոր ղեկավարությունը կա՛մ փորձում է ամբողջությամբ ազատել «ժուչոկներից», կա՛մ էլ նորերը դնել»,-գրել է թերթը: