Կանադայում անտառային հրդեհները հասել են 100 հազար հեկտարի
Կանադայի Ալբերտա նահանգում անտառային հրդեհների մակերեսը հասել է 100 հազար հեկտարի: Գրում է Rosbalt.ru-ն:
«Իշխանությունները հայտնում են, որ Ֆորթ-Մակ-Մյուրեյ քաղաքի շրջանում հրդեհների տարածքը հասել է մինչև 100 հազար հեկտարի»,-ասված է CBC հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Աղբյուրը գրում է, որ հրդեհների հիմնական պատճառը չոր և շոգ եղանակն է, ինչպես նաև ուժեղ քամին, որի արագությունը հասնում է ժամում 70 կմ-ի:
Հրդեհները սկիզբ էին առել Ալբերտա նահանգի հյուսիս-արևելքից, այնուհետև քամու հետևանքով արագորեն տարածվել: Այդ շրջանում արդեն տարհանվել է 90 հազար մարդ: Պաշտոնական տվյալներով՝ Ֆորթ-Մակ-Մյուրեյ քաղաքում 1,6 հազար տուն է այրվել, իսկ քաղաքի 88 հազար բնակչությունը լքել է այն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին