Օտարերկրյա լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարին
ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Ռուսաստանի, Չինաստանի այլ երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչների, ովքեր հրավիրվել էին Փհենյա իշխող Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարի առիթով, թույլ են տվել ազատ շփվել անցորդների հետ, օպերատորները շենքի մոտակայում կարողացել են իրականացնել նկարահանումներ, սակայն նրանց թույլ չեն տվել մտնել շենք: Այս մասին գրում է svpressa.ru կայքը:
Այսօր առավոտյան լրագրողներին տարել էին Մշակույթի պալատի շենքի մոտ։ Նրանց իջեցրել էին շենքից մի փողոց այն կողմ գտնվող հրապարակում, հնարավորություն տվել շփվել անցորդների հետ:
Հյուսիսիային Կորեայի քաղաքացիները նշել են, որ միջոցառումը կարևոր է երկրի զարգացման համար, ինչպես նաև խոսել են Հյուսիսային Կորեայի դեմ ամերիկյան պատժամիջոցների մասին, ասել, որ դրանք վնասակար են: Սակայն լրագրողներին չեն տարել այն շենք, որտեղ անցկացվում է համագումարը:
Նշվում է, որ համագումարի մասին տեղեկատվություն մինչև վերջին պահը գաղտնի էր պահվում, այդ թվում նաև անցկացման վայրն ու օրը: Փորձագետները որևէ արմատական փոփոխություն չեն ակնկալում այդ համագումարից:
Նշվում է, որ համագումարը լուսաբանելու համար Հյուսիսային Կորեա էին ժամանել 180 արտասահմանցի լրագրող: Վերջին անգամ Կորեայի Աշխատավորական կուսակցության համագումարն անցկացվել էր 36 տարի առաջ: