Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման օդային գծի թողունակությունը կհասնի 310 ՄՎտ-ի
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Հրազդան ՋԷԿ»-ից Շինուհայր ենթակայան էլեկտրահաղորդման շուրջ 230կմ երկարությամբ գծի վերակառուցումը կավարտվի մինչև տարեվերջ։ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ այն հնարավորություն կտա կապել էներգամահակարգի երկու կարևոր արտադրող կայանները՝ «Հրազդան ՋԷԿ»-ը և Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադը։
Նոր գծի կառուցումը նպատակ ունի ոչ միայն լուծել այդ խնդիրները, այլև ավելացնել հզորությունը։ Վերակառուցման արդյունքում գծի թողունակությունը 250 ՄՎտ-ից կհասնի 310 ՄՎտ-ի, կկրճատվի անջատումների քանակը: Եվ որ շատ կարևոր է, պայմաններ կստեղծվեն այդ հատվածում կորուստների կրճատման համար։ Դրանք 1,6-ից կհասնեն 0,7 տոկոսի։
Հրազդան-Շինուհայր էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման նպատակով կապալառուի հետ կնքված պայմանագրերի արդյունքներով տնտեսված միջոցների շրջանակներում՝ շուրջ 6,5 մլն դոլար, նախատեսվում է վերակառուցել նաև մոտ 50 կմ երկարությամբ «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերը, որոնք շահագործվում են սկսած՝ 1962թ.։