Ռոնալդո. «Ռեշֆորդը փայլուն ապագա կունենա»
«Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հեռանկարները: 18-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
«Նա շատ լավ երիտասարդ խաղացող է,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերել է «SunSport»-ը:- Նրա մեջ ինձ եմ տեսնում, երբ երիտասարդ էի: Կրքոտ է խաղում, լավ արագություն ունի ու գերազանց է վարվում գնդակի հետ: Կարծում եմ՝ հարձակվողները պետք է գոլերի քաղց ունենան, իսկ Մարկուսի մեջ դա կա: Նա փայլուն ապագա կունենա»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին