Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Բունիաթյանին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը, քննարկվել են հեռուստառադիոհաղորդակցության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև այդ բնագավառում Հայաստանի և Արցախի կարգավորիչ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր: