Հայտնի են Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարի բոլոր հաղթողները
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվել է Սամվել Հակոբյանի անվան ծանրամարտի հուշամրցաշարը:
Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ են մտել 85 կգ, 94 կգ, 105 կգ և +105 կգ քաշային ծանորդները. հաղթողներ են դարձել Վարդան Մանուկյանը, Արսեն Դադայանը, Սարգիս Կիրակոսյանը և Հայկարամ Հովսեփյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նախօրեին լավագույն արդյունքներ էին գրանցել Խաչիկ Հարությունյանը, Դավիթ Դավայանը, Ազատ Հակոբյանը և Դավիթ Սարգսյանը:
Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարն անցկացվում է 26-րդ անգամ: Այս տարի մրցաշարին մասնակցում էին մոտ 110 ծանրորդներ՝ Երևանից և Հայաստանի այլ մարզերից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները