Մեկնարկել է Սամվել Հակոբյանի անվան ծանրամարտի 26-րդ հուշամրցաշարը
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է Սամվել Հակոբյանի անվան ծանրամարտի արդեն ավանդական դարձած հուշամրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
26-րդ հուշամրցաշարին մասնակցում են մոտ 110 մարզիկներ Հայաստանի մի շարք մարզերից:
«Մենք նպատակ ունենք նման մրցաշարի միջոցով հավերժացնել Սամվել Հակոբյանի հիշատակը: Այս կերպ փորձում ենք նպաստել նոր սերնդի փորձի մեծացմանը»,- ասել է Սամվել Հակոբյանի տղան՝ Սամվել Հակոբյանը:
Մրցումային առաջին օրը չեմպիոններ են դարձել Խաչիկ Հարությունյանը (56 կգ, երկամարտ՝ 191 կգ), Դավիթ Դավայանը (62 կգ, երկամարտ՝ 227 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ, երկամարտ՝ 270 կգ) և Դավիթ Սարգսյանը (77 կգ, երկամարտ՝ 243 կգ):
Սամվել Հակոբյանի անվան հուշամրցաշարը կշարունակվի նաև մայիսի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին