ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է մանկական ուղեղային կաթվածով երեխաների վերականգնողական թերապիան
ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսական օգնություն է տրամադրել մանկական ուղեղային կաթվածով երեխաներին, որոնք գտնվում են «Հայ Մայրեր» հասարակական կազմակերպության հովանավորության ներքո:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, դրա շնորհիվ անապահով ընտանիքներից ՄՈՒԿ-ով (մանկական ուղեղային կաթված) 60 երեխա վերականգնողական ջրային թերապիա անցնելու հնարավորություն ստացավ: ՎՏԲ Հայաստան Բանկը Կորպորատիվ հասարակական պատասխանատվության շրջանակներում մշտական հիմքով ծրագրեր է իրականացնում կրթական, մշակութային և բարեգործական ոլորտներում: ՄՈՒԿ-ով երեխաների և նրանց մայրերի խնդրով զբաղվող «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ ՎՏԲ-Հայաստան Բանկն համագործակցում է 2014թ.-ից` տրամադրելով ֆինանսավորում վերականգնողական ծրագրերի և այլ ծախսերի ծածկման համար:
«Հասարակական պատասխանատվությունը յուրաքանչյուր կազմակերպության զարգացման կարևոր բաղկացուցիչն է: ՎՏԲ-Հայաստան Բանկն մշտապես ակտիվ մասնակցություն ունի երեխաների կյանքում, հատկապես այն երեխաների, ովքեր ուշադրության և աջակցության խիստ կարիք ունեն: Մենք սերտորեն համագործակցում ենք «Հայ մայրեր» ֆոնդի հետ և մեզ համար մեծ ուրախություն է երեխաներին աջակցելը այդքան կարևոր հարցում` իրականացնել վերականգնողական թերապիա: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ ջրային թերապիան դրական արդյունքներ կտա և դա առաջխաղացման հերթական քայլը կլինի երեխաներից յուրաքանչյուրի համար»,-ասել է ՎՏԲ Հայաստան Բանկի վարչության գլխավոր տնօրեն-նախագահ Յուրի Գուսևը:
«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյանի խոսքով, արդեն վաղուց ապացուցված է, որ հիդրոտերապիան իրենից ներկայացնում է ՄՈՒԿ-ի վերականգնման ֆիզիոթերապեվտիկական ամենաարդյունավետ մեթոդներից մեկը և ի շնորհիվ ՎՏԲ –Հայաստան Բանկի անապահով ընտանիքներից 60 երեխաներ կկարողանան անցնել վերականգնողական անհատական պարապմունքների կուրսեր:
«Մենք շատ շնորհակալ ենք ՎՏԲ-Հայաստան Բանկին երեխաներին ընձեռված հնարավորության, ինչպես նաև մշտապես տրամադրվող օգնության համար»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում