Ռուս լրագրողը մահացել է
75 տարեկան հասակում մահացել է 1990 թվականից հրատարակվող «Ռուսական վեստի» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Վալերի Կուչերը,- տեղեկացնում է «Interfax»-ը: Կինը ասել է, որ Կուչերը մահացել է սրտի կանգի հետևանքով:
Կուչերը եղել է ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի ուղեկիցներից մեկը, մասնակցել ռուսական անկախ լրատվամիջոցների ստեղծման գործում:
1996 թվականին զբաղեցրել է ՌԴ նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության ղեկավարի պաշտոնը: Վերջին տարիներին լրագրողը աշխատել է արխիվներում՝ հետազոտելով 1990-ական թվականների ժողովրդավարական բարեփոխումների պատմությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը