Դեղորայքների ստացումը դեռ մտահոգություն է վետերանների համար
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ պատերազմի վետերանների ընդունելության ժամանակ վետերանները բարձրացրել են իրենց մտահոգող մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերել են դեղորայքների տրամադրմանը, բժիշկների տնային այցերի անհրաժեշտությանը և վետերանների որոշ խնդիրների աջակցությանը:
Նախարարը վստահեցրել է, որ բարձրացված խնդիրների ուղղությամբ աշխատանքներ կտարվեն և կտրվեն հնարավոր լուծումներ,-հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժից։
Հանդիպմանը ներկա են եղել «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, կազմակերպության նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանը, «ՀՀ պատերազմի և զինված ուժերի» կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում