Դեռևս շատ անելիքներ կան. վարչապետ
«Թեև 2009 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի շրջանցել նաև Հայաստանը, սակայն համաձայն ՄԱԿ-ի Ասիական և Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի տնտեսական հանձնաժողովի վերլուծության՝ Հայաստանն այս տարիների ընթացքում տարածաշրջանի 22 երկրների թվում կառավարության ծախսային մասում սոցիալական ապահովությանն ուղղված հատկացումների աճի առումով զբաղեցրել է առաջին տեղը՝ 21 տոկոս աճով»,-այսօր կառավարությունում տեղի ունեցած ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստի ժամանակ նշել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ նույն ցանկում Ադրբեջանը զբաղեցրել է վերջին հորիզոնականը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ օրակարգային հարցերի ամփոփման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ուրախ եմ փաստել, որ այս համատեքստում Հայաստանն առաջ է բազմաթիվ երկրներից, սակայն դեռևս շատ անելիքներ կան: Այժմ մենք պետք է հնարավորինս արագ սկսենք ու ավարտենք կայուն զարգացման նպատակների ու թիրախների տեղայնացման գործընթացը՝ մշակելով համապատասխան չափորոշիչները»:
Վարչապետը հանձնարարել է բոլոր պետական գերատեսչություններին՝ այս աշխատանքները համարել առաջնահերթ ու ամբողջությամբ աջակցել համապատասխան աշխատանքային խմբի գործունեությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ