Արմավիրի քաղաքապետը սպառնացել է պատերազմի մասնակից կնոջը
Արմավիրի մարզպետարանի դիմացի այգում՝ արդեն մի քանի օր բաց երկնքի տակ գիշերող տիկին Արևիկին երեկ կեսօրին մոտ այցելել է քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը:
«Վրես հարաքյաթ եկավ, գնաց: Ասեց, եթե չորս օր հետո դու դուրս չգաս այստեղից, ես կդիմեմ համապատասխան մարմիններին, քեզ կհեռացնեն: Ինձ ասաց, որ դու իրավունք չունես ապրել այգում, շոր փռես»,-Panorama.am-ին պատմեց տիկին Արևիկը:
Նկատենք, որ քաղաքապետի նշած ժամկետը լրանում է մայիսի 9-ին:
Դրսում ապրող կինն էլ քաղաքապետից մի «դոմիկ» է խնդրել՝ մեջը ապրելու համար: Կնոջ պատմելով, քաղաքապետն ասել է, որ տնակ չունեն:
Հիշեցնենք, որ կինը տարիներ շարունակ 20 հազար դրամ ամսական վարձով ապրել է Արմավիր քաղաքի տներից մեկում: Օրեր առաջ տանտերը խնդրել է ազատել տարածքը՝ պատճառաբանելով, որ հարսն ու տղան արտերկրից վերադառնում են: Տիկին Արևիկը ամուսնացած չէ, երեխաներ չունի:
Մինչ վարձով տուն տեղափոխվելը կինն ապրել է նույն մարզի Երասխահուն գյուղում՝ ծնողների ու եղբոր ընտանիքի հետ: Ծնողների մահից հետո եղբայրը վաճառել է բնակարանն ու ընտանիքի հետ մեկնել արտասահման:
Այս պահին քաղաքապետարանը կնոջն առաջարկում է տեղափոխվել վարձով տուն՝ պատրաստակամություն հայտնելով վճարելով երեք ամսվա վարձը: Կինը չի համաձայնվում. «Ես հոգնել եմ վարձով տներից, ցավդ տանեմ, ինձ վարձով տուն պետք չի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ