«Մայիսը մեր պատմության Սարդարապատն է, Առաջին Հանրապետությունն է, ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակն է»
«Մենք զինվոր ենք, մենք միասին ենք, մենք անհաղթելի ենք»,- ապրիլի առաջին օրերի ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մասնագիտական պարտքը կատարած բժիշկների, Հայրենական մեծ պատերազմի բժիշկ-վետերանների, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողության ժամանակ դիմելով հավաքվածներին՝ իր ողջույնի խոսքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Մայիսը հայ ժողովրդի համար եղել է առնաձնահատուկ՝ իր հաղթանակներով, հույսով ու արժանապատվությունով: Մայիսը մեր պատմության Սարդարապատն է, Առաջին Հանրապետությունն է, ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակն է, Շուշիի ազատագրումն ու Պաշտպանության բանակի կազմավորումն է: Մայիսն այսօր էլ ոգեշնչում է մեզ՝ մեր պայծառ ապագայի համար»,-նշեց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն բժիշկներին, ովքեր այսօր զինվոր են դարձել:
Առաջին գծում իրենց մասնագիտական ամբողջ հմտությունները ներդրած բժիշկները և մարտական գործողությունների ժամանակ վիրվորված զինծառայողները և Հայրենական մեծ պատերազմի վետերան բժիշկներն պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան պաշտպանության նախարարի և վարչապետի որոշումներով, ինչպես նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի կողմից:
Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի կողմից, ներկա էին նաև զինվորականեր, վետերաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին