Ռուբեն Բաբայան. Չպետք է մշտապես հույսը դնել հայրենասիրության վրա
«Մենք երկիրն ամրապնդում ենք, երբ որ առաջնորդվում ենք հավերժական հայրենիք ունենալու սկզբունքով: Հանուն նման հայրենիք ունենալու համար պետք է զարգացնենք մեր հայրենիքը համալիր՝ տնտեսություն, մշակույթ, գիտություն, բանակ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նա համոզված է, որ հայ ժողովուրդն ունի ունակություններ այդ զարգացումն ապահովելու համար, ուղղակի անհրաժեշտ են ստեղծել համապատասխան պայմաններ:
«Ապրիլյան առաջին օրերին ժողովուրդը համախմբվեց առանց կոչերի: Ամեն մեկը հասկացավ, թե ինչով պետք է զբաղվի: Դասալքության ոչ մի օրինակ չեղավ, երիտասարդ տղաները, ովքեր առաջին անգամ էին հանդիպում թշնամուն, ովքեր կամավորներ չէին, այլ զորակոչվել էին, որևէ մեկը չլքեց դիրքերը»,- ասաց արվեստագետը:
Ռ. Բաբայանի համոզմամբ, չպետք է մշտապես հույսը դնել հայրենասիրության վրա, պետք է համակարգը փոխել:
«Լավ բան է հայրենասիրությունը, այդ տղաները մոր կաթի հետ են ստացել այդ հայրենասիրությունը միայն այն բանի պատճառով, որ ծնվել են անկախ Հայաստանում: Այսօր նրանք ավելի անկախ են, հայրենասեր, քան մենք: Մեր սերնդի մարդիկ պետք է փորձեն արժանի լինել այդ տղաներին, փոխանցել գիտելիք, փորձ: Երբեք չպետք է փորձենք մեր վախերը տալ երիտասարդներին»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով, այսօր ամենակարևորն այն է, թե ինչ երկիր է ուզում կառուցել ժողովուրդը:
«Մենք մեր գաղափարների տկարությունը ջարդում ենք ժողովրդի վրա, ասում ենք՝ չեն մարսում: Դրանք անհետաքրքիր, մաշված գաղափարներ են, կոչված են՝ յոլա տանել կյանքը»,- նշեց Ռ.Բաբայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում