«Ես Կարոն եմ». երթ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ՝ ի պաշտպանություն հայազգի պատգամավորի
«Սա նաև թասիբի հարց է: Կարոն այնտեղ մեր շահերն է պաշտպանում, մենք էլ այստեղ նրա թիկունքին լինենք: »,-«Ես Կարոն եմ» նախաձեռնության կազմակերպած երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչ Մարկ Հովհաննիսյանը:
Նշենք, որ նախաձեռնությունն, ի պաշտպանության թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Պայլանի, երթ էր կազմակերպել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, որտեղ հանձնեցին էլ պահանջներով նամակը:
Նամակում նախաձեռնության անդամները պահանջում են, որ ՄԱԿ-ը հետամուտ լինի ու ստիպի Թուրքիայի իշխանությաններին՝ ապահովել հայազգի պատգամավորի կյանքի անվտանգությունը. «Նրան ուզում են արժանացնեն Հրանտ Դինքի ճակատագրին, մենք պետք է դա թույլ չտանք: Պետք է պահանջենք, որ ՄԱԿ-ը կատարի իր առաքելությունը»:
Երթին միացած Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց:«Ես անհանգստացած եմ, ինչպես բոլորը և շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը: ՄԱԿ-ից որևէ ակնկալիք չունեմ: Իմ ակնկալիքն այս բողոքի ձայնն է, որի միջոցով կտարածվի մեր մտահոգությունը և Կարոն կիմանա, որ իրեն պաշտպանում են Հայաստանում»:
«Կարոն մեկն է այն հարյուրհազարավոր հայերից, ովքեր վտանգի տակ են գտնվում Թուրքիայում: ՄԱԿ-ի գրասենյակ գնացողները թող ասեն, որ այնտեղ գտնվող յուրաքանչյուր հայ մարդ այսօր դեմ հանդիման է մահվան հետ»,-նշեց հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն, ով նույնպես միացել էր դեպի ՄԱԿ-ի գրասենյակ երթին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ պատգամավորները հարձակվել էին Կարո Փայլանի վրա։ Վերջինս հարձակման ենթարկվելուց հետո հայտարարել էր, որ իր վրա կատարված հարձակումը պայմանավորված էր իր հայ լինելու հետ։
Հարակից հրապարակումներ`
- Մտահոգիչ է քաղաքական հետապնդման ցանկացած ձև. ԱՄՆ պետդեպը՝ Գարո Փայլանի մասին
- Թուրքիայի խոհրդարանում կրկին ծեծկռտուք է, որի թիրախում Գարո Փայլանն է
- Գարո Փայլան. Թուրքիայի փոքրամասնությունները դրական վերաբերմունքի են արժանանում, եթե իրենց պահում են «խելոք երեխաների» պես
- Աննախադեպ և խիզախ քայլ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանի կողմից
- Գարո Փայլանը խոսել է պոլսահայ ոսկերիչի սպանության և հայաստանցի կասկածյալների մասին
- Կարո Փայլան. Դրա համար էլ Թուրքիայում «հրանտներ» են սպանում