«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը վերաբերող չարչրկված նախագիծն ընդունվեց
«Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը չորս անգամ քննարկվել է խորհրդարանում, այսօր ԱԺ արտահերթ նիստում վերջապես ընդունվեց` 86 կողմ, 8 դեմ, 9-ը ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Դեմ քվեարկեցին ՀԱԿ խմբակցության` դահլիճում ներկա պատգամավորները, Օրինաց երկիր խմբակցությունից և Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանը կողմ էր: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները ազատ էին իրենց դիրքորոշումն արտահայտելու հարցում, ձեռնպահ էին «Ժառանգություն»-ից ներկաները` Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը:
Հանրապետական խմբակցության ներկա պատգամավորները ամբողջ կազմով կողմ են քվեարկել: Նշենք, որ այս օրինագծի քվեարկությունը նախորդ ԱԺ նախորդ քառօրյա նիստում տապալվել էր, ինչը մեծ իրարանցում էր առաջացրել ՀՀԿ վերնախավում: Կառավարությունը մայիսի 5-ին տեղի ունեցած նիստում նույն տեսքով հաստատել էր նախագիծը և հերթական անգամ ուղարկել Ազգային ժողով` արտահերթ նիստում քննարկելու համար:
Նախագծով առաջարկվում էր նախկինում պետությանն ունեցած հարկային պարտավորությունների հետևանքով առաջացած տուգանքները` շուրջ 512 դրամ, ներել Հրազդանի ցեմենտի գործարանի միակ բախնետիրոջը` «ՎՏԲ-Հայաստան» բանկին, ներդրումներ կատարել գործարանում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստեր ներկայացրեք, թող Բաղդասարով Միշային բերման ենթարկեն. Վահրամ Բաղդասարյան
- «Հրազդան ցեմենտ» ընկերությունն այս պահին գնող չկա. Արծվիկ Մինասյան
- «Հրազդան-ցեմենտ» -ի դեպքում խոսք չի գնում կանխամտածված կամ չարամիտ հարկեր չվճարելու մասին. նախարար
- «Հրազդան-ցեմենտ» ընկերությունը կապ չունի Միխայիլ Բաղդասարովի հետ. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց