Վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսեր
Այսօր ժամը 16.10-ին ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.07-ից մինչև 16.11-ը Տավուշի մարզի Այգեպար, Տավուշ, Վարագավան, Վերին Ծաղկավան, Այգեձոր, Մովսես և Պառավաքար համայնքներում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսեր:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, նշված համայնքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17.00-ից մինչև 18.00-ը Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 269 դեպք, որից 241-ը՝ Երևանում, իսկ 28-ը՝ մարզերում: Վնասվել են տանիքներ, գազի և ջրի խողովակաշարեր, գովազդային վահանակներ, պատուհաններ, էլ սյաներ, արմատախիլ են եղել ծառեր:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ուժեղ քամուց տուժած 7 քաղաքացիներ տեղափոխվել են բուժհաստատություններ
- Գրանցվել է ուժեղ քամու 269 հետևանք
- Վնասվել է 3 ծառայողական մեքենա, 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
- Քամին Երևանում ծառեր է վայր գցել, տանիքների թիթեղներ տարել
- Սուրենյան. Այս քամիները կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս
- Քամու պատճառած վնասները
- Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ