Մարկեսի աճյունափոշու մի մասն ամփոփել են Կոլումբիայում
Կոլումբիացի գրող և Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսի աճյունափոշու մի մասը վերադարձրել են Կոլումբիա, որտեղ Մարկեսը սկսել էր գրական գործունեությունը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Մարկեսը մահացել էր 2014-ի ապրիլի 17-ին 87 տարեկանում, Մեխիկոյում, որտեղ ապրում էր ավելի քան 50 տարի: Գրողի աճյունափոշին տեղադրել են հուշաքարում, որի վրա դրվել է Մարկեսի կիսանդրին: Կիսանդրու օծման արարողությունն անցկացվել է Կարիբյան ծովի ափին՝ Կ արտախենա նավահանգստում: Բացմանը մասնակցել են Մարկեսի ազգականները, ընկերները: Գրողի աճյունափոշու մյուս մասը կմնա Մեքսիկայում: Կարտախենան Մարկեսի լավագույն գործերից մեկի՝ «Սերը խոլերայի ժամանակ» վեպի գործողությունների վայրն է:
Արձակագիր, լրագրող, հրատարակիչ և քաղաքական գործիչ Մարկեսը Գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել 1982 թվականին: Մոգական ռեալիզմի ներկայացուցիչ և լատինաամերիկյան ու համաշխարհային արձակի հսկան համաշխարհային ճանաչում ստացած «Հարյուր տարվա մենություն», «Պատրիարքի աշունը» և «Գնդապետին ոչ ոք չի գրում» վեպերի հեղինակն է:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց