Human Rights Watch. Թուրքիայից քաղաքական նկատառումներով փախստականների թիվը գնալով աճելու է
Թուրքիայից քաղաքական նկատառումներով փախստականների թիվը գնալով աճելու է՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների հարատև խախտումների հետ: Գնահատականը, «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, գերմանական «Die Zeit» ամսագրին տվել է «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Ստամբուլում պաշտոնական ներկայացուցիչ Էմմա Սինքլեր-Վեբը:
«Խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ քրդերի և թուրքական զինված ուժերի միջև հիմնախնդիրը դրամատիկ կերպով ձգձգվում է, իսկ ԶԼՄ-ները և մենք դեռևս մեծամասամբ արգելափակված ենք: Քրդերը հարաց-արևելքից, ինչպես նաև՝ ինտելեկտուալներն ու ընդդիմադիրները, զանգվածաբար կլքեն Թուրքիան»,- հայտարարել է Սինքլեր-Վեբը:
Նա նշել է, որ թուրքական բանակը առանց խտրականության կրակ է բացում ամբողջ թաղամասերի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվում են քաղաքացիական անձինք և երեխաներ:
Այս հարցի լուծման համար, ըստ իրավապաշտպանի, անհրաժեշտ է Եվրոպայի մասնավորապես Գերմանիայի կանցեր Անգելա Մերկելի գործնական միջամտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ