Մեկ օրում Աֆղանստանում 50-ից ավելի գրոհայինի են «չեզոքացրել»
Աֆղանստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում 53 գրոհայինների են չեզոքացրել,-հաղորդում է rosbalt.ru-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Աֆղանական բանակը, ոստիկանությունը և հետախուզական գործակալությունը գործողություններ են իրակացրել երկրի 18 նահանգներում: Ընդհանուր առմամբ 81 զինված գրոհային վիրավորվել է, 3-ը՝ ձերբակալվել:
Ռազմականները նաև առգրավվել են զենք և վնասազերծվել է մի քանի ռումբեր և ականներ: Գործողությունների ընթացքում Աֆղանստանը ինը զինվորի կորուստ է ունեցել:
Աղբյուրը գրում է, որ վերջին ամիսներին Աֆղանստանում իրավիճակը զգալիորեն վատացել է: Երկրի տարածքում մեծապես աճել է «Թալիբան» արմատականների շարժման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ