Դատարաններ կան, որտեղ չեն կարողանում նիստեր անել. Դատական դեպարտամենտ
Դատաիրավական բարեփոխումների շրջանակում 2009-2010 թվականներին վարկային միջոցներով կառուցված դատարանների շենքերն արդեն իսկ վերանորոգման կարիք ունեն: Այդ մասին այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
«Էլ չեմ ուզում խոսել այն շենքերի մասին, որոնց ձեռք չի տրվել երկար տարիներ: Նստավայրեր ունենք, որտեղ չեն կարողանում նիստեր անել, նստավայրեր ունենք, որոնք տեղակայված են մի քանի գերատեսչությանը պատկանող շենքում: Օրինակ, Գեղարքունիքի մարզի նստավայրը տեղակայված է մի շենքում, որտեղ գտնվում է և դատախազությունը, և ոստիկանությունը արդարադատության նախարարության մի քանի կառույցներ», -ներկայացրեց Փոլադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ