2015-ին ԵՄ-ում ավելի քան հազար ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել
Եվրամիությունում 2015 թվականին ավելի քան հազար մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են ահաբեկչության մեջ,-գրում է Rosbalt.ru-ն: Սրա վերաբերյալ եվրոպոլի համապատասխան զեկույցը կհրապարակվի մոտակա ժամանակահատվածում:
Վկայակոչելով ահաբեկչության դեմ պայքարի եվրոպական կենտրոնի ղեկավար Մանուել Նավարետե Պանիագուային՝ աղբյուրը գրում է, որ Եվրոպայի տարածքում գրանցվել է 211 ահաբեկչական հարձակում, որոնց թվում են ինչպես իրականացված, այնպես էլ կանխված ահաբեկչությունները:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայում անցած տարի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 151 մարդ: