Եվրախորհրդարանի նախագահ. Թուրքիան Էրդողանի օրոք վեր է ածվում մեկ անձի պետության
Թուրքիան վեր է ածվում ավտորիտար երկրի: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Պոլիտիո» պարբերականի համացանցային տարբերակին տված հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
«Մենք տեսնում ենք, որ Թուրքիան Էրդողանի օրոք վեր է ածվում մեկ անձի պետության. Եվրամիությունը պետք է հասկացնի Թուրքիայի նախագահին, որ չի ընդունում մեկ մարդու ձեռքում իշխանության մենաշնորհի կենտրոնացումը»,- նշել է Շուլցը:
Նա նաև հաստատել է, իր դիրքորոշումն առ այն, որ Թուրքիայի քաղաքացիներին ԵՄ առանց մուտքի արտոնագրի ժամանման թույլատվությունը կարող է տրամադրվել միայն Անկարայի կողմից ԵՄ 72 պահանջների բացարձակ կատարման պարագայում: