Լավրովը կբարձրացնի Իրանի՝ Համագործակցության շանհայական կազմակերպությանն անդամակցելու հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Համագործակցության շանհայական կազմակերպության (ՀՇԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ մտադրություն ունի բարձրացնել Շանհայական կազմակերպությանը Իրանի անդամակցելու մասին հարցը: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՇԿ հարցերի կառավարման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը:
«Մենք հիշեցնում ենք Իրանի դիմումի մասին, կա նաև Աֆղանստանի դիմումը: Սակայն խիստ ժամանակագրական տեսանկյունից Իրանի դիմումը եղել է առաջինը՝ 2006թ.-ին, իսկ պաշտոնապես ճիշտ ձևակերպված դիմումը Իրանի կողմից եղել է 2008թ.-ին: Ուստի կա ընդհանուր փոխըմբռնում, որ Իրանը որպես պաշտոնապես լիիրավ անդամ կազմակերպությանն անդամակցելու իրական թեկնածու է: Հաշվի առնելով այն, որ պատժամիջոցները վերացվում են, ուստի մենք խոչընդոտներ չենք տեսնում»,- հայտարարել է նա:
Նշենք, որ համագործակցության շանհայական կազմակերպությանը անդամակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը: 2015թ.-ի հուլիսին մեկնարկեց Հնդկաստանին և Պակիստանին կազմակերպությանն անդամակցելու գործընթացը: ՀՇԿ-ի հերթական գագաթնաժողովը կկայանա հունիսի 23-24-ը Տաշքենդում:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում