Ոչ մի լավ նորություն չիմացանք. Էդմոն Մարուքյան
«Մեքենաների հետ կապված իմացանք, որ միայն չօգտագործվող մեքենաներն են կրճատվելու, ուռճացված աշխատակազմի հետ կապված իմացանք, որ չեն կրճատվում, վերաիմաստավորվելու են, ոչ մի լավ նորություն չիմացանք»,- այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Այնուհետև հարցով դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, թե կառավարությունը բավականին մեծ գումարներ է ծախսում, ինչ-որ ընկերություն ուսումնասիրություն է կատարում, թե որքանով է արդյունավետ գործում կառավարությունը, արդյո՞ք այդ ուսումնասիրությանը հնարավոր է ծանոթանալ և ի՞նչ նպատակով է արվում:
«Ես ամենևին չասացի ուռճացված պետական ապարատի մասին, չեմ ասել նաև չօգտագործվող մեքենաների կրճատման մասին: Իհարկե, կան մեքենաներ, որոնք չօգտագործվող են և կրճատվում են:
Կառավարության իրավական ծառայությունում աշխատում է 13 հոգի, տարեկան 9000 գրություն է սպասարկում: Խոսել այդ պարագայում ուռճացման մասին, սխալ է: Խոսել, որ արդյունավետ է, ոչ, ես չեմ համարում արդյունավետ այդ աշխատանքը, չեմ համարում, որ 13 հոգին կարող են որակյալ սպասարկեն 9000 փաստաթուղթ»,- ասաց նա՝ հավելելով, որ զարգացման ուղին պետք է լինի վերաիմաստավորել կառավարության որոշումների դերակատարումը, կառավարության աշխատակազմի դերակատարումը:
Նա նաև ասաց, որ այդ ուսումնասիրությունները հրապարակային են, զետեղված են կառավարության կայքում:
«Օգտակար նյութեր կան քաղելու: Հարցեր են՝ թե ինչպես է ժողովուրդը գնահատում տարբեր նախարարությունների աշխատանքը, տարբեր ոլորտներում աշխատանքը, որ մարզերում որ խնդիրներն են առավել առաջնահերթ: Հաճախ կադրային որոշումները վերանայելիս՝ վարչապետը հաշվի է առնում համապատասխան ոլորտի գնահատականները: Նույն աշխատանքը վերլուծվում է նաև նախարարների հետ հանդիպումների ժամանակ: Բազում բացասական գնահատականներ կան: Հենց դրանք են ամենակարևոր տեղեկատվություն պարունակող հաշվետվությունները: Դրանք վերուծվում են, համեմատվում նախորդ տարվա հետ»:
Է.Մարուքյանն ասաց, որ մարզպետարաններն ունեն մեծ աշխատակազմ, պարզ չէ, թե ինչ խնդիր են իրենց առջև դրել, ինչ խնդիրներ են լուծում:
«Մտահոգությունը հետևյալն է, որ հռետորաբանության մակարդակում չմնա թե կրճատումների, թե կոմպակտ կառավարության հարցը, որակյալ, արդյունավետ, օպերատիվ գործող կառավարության խնդիրը»,- նշեց պատգաավորը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության մեքենաները կվաճառվեն դասական աճուրդով. Դավիթ Հարությունյան
- Մեր նպատակը մեր աշխատանքը վերաիմաստավորելն է. Դավիթ Հարությունյան
- Կառավարության որոշումների թիվը կկրճատվի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին