Մոուրինյոն դեմ չէ, որ Գիգզը մնա «Մանչեսթեր Յունայթեդում»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի պաշտոնանկությունից հետո, ըստ լուրերի, անգլիական թիմը կգլխավորի Ժոզե Մոուրինյոն: Հաղորդվում է, որ այդ դեպքում «ՄՅու»-ից կհեռանա «կարմիր սատանաների» լեգենդ Ռայան Գիգզը, ով վերջին տարիներին կատարել է հոլանդացի մարզչի օգնականի պարտականությունները:
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, պորտուգալացի մարզիչը դեմ չէ, որ ուելսցին մնա թիմում: Մոուրինյոն պատրաստ է Գիգզին տեղ հատկացնել մարզչական շտաբում, բայց ոչ օգնականի կարգավիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին