Մորատան վերադառնում է «Ռեալ»՝ «Արսենալ» տեղափոխվելու համար
«Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատան, դատելով ամեն ինչից, կհեռանա «Ծեր սինյորայից»: Իտալական թիմի երկրպագուների տարբեր խմբերի սոցիալական ցանցերի էջերում տարածվում է իսպանացի ֆուտբոլիստի լուսանկարը. նրանք հրաժեշտ են տալիս Մորատային: Նկարներից յուրաքանչյուրը ստորագրված է հետևյալ գրությամբ՝ «Ցտեսություն, ընկեր»:
Ըստ լուրերի՝ Մորատան վերադառնում է «Ռեալ», որը նրա համար կվճարի 30 մլն եվրո: Միևնույն ժամանակ ոչ մի երաշխիք չկա, որ նա կարիերան կշարունակի հարազատ թիմում, որովհետև նրա ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», որը պատրաստ է «Արքայական թիմի» ֆուտբոլիստի համար վճարել 50 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց