Սուրենյան. Վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը
Կարկտաբեր ամպերը ցրելու համար երեկ հակակարկտային 458 կայաններից իրականացվել է 174 710 կրակոց: Սակայն հանրապետության տարածք ներխուժած գերհզոր ամպի դեմն առնել չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Արմավիրի մարզի Արգինա, Արմավիր, Այգեշատ համայնքներում, Տավուշի մարզի Տանձուտ, Տավուշ, Այգեպար, Այգեձոր, Մովսես, Պառավաքար, Վարագավան համայնքներում տեղեացել է կարկուտ: Այսօր կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզի մի քանի գյուղերում»,-ասաց Սուրենյանը:
Նրա խոսքով, իրենք կանխատեսել էին նման եղանակ:
Սուրենյանի փոխանցմամբ, վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը՝ շարժվելով դեպի արևելք:
Հարակից հրապարակումներ`
- Քամին պոկել է Կամերային երաժշտության տան տանիքը
- Երևանում ուժեղ քամուց տուժած 7 քաղաքացիներ տեղափոխվել են բուժհաստատություններ
- Գրանցվել է ուժեղ քամու 269 հետևանք
- Քամին Երևանում ծառեր է վայր գցել, տանիքների թիթեղներ տարել
- Սուրենյան. Այս քամիները կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս
- Քամու պատճառած վնասները
- Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին