Սուրիկ Խաչատրյանի որդին «Տիր»-ում է կրակել սովորել
Այսօր Ազգային ժողովում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից լրագրողները փորձեցին պարզել, թե որտե՞ղ է սովորել կրակել նրա որդին` Տիգրան Խաչատրյանը, ով այժմ առաջնագծում է, այն դեպքում, երբ բանակում չի ծառայել:
«Ինքը Գորիսի տարածաշրջանի երիտասարդ երկրապահների նախագահն է, էդ էլ կկատարի մի բան էլ կկատարի, դու շատ մի նեղվի: Ես ոչ մեկին չեմ դիմել` ազատեն ծառայությունից: Եթե ես իմ ձեռքով պատերազմի ժամանակ տարել եմ սահման, ես կդիմեմ, որ ազատե°ն»,-հայտարարեց Սուրիկ Խաչատրյանը` պատասխանելով լրագրողների հարցերին, թե որևէ մեկին դիմե՞լ է, որ ազատեն որդուն ծառայությունից:
Մարզպետի խոսքով, որդին` Տիգրանը «անպայման ծառայելու է», իսկ բանակում ծառայությունից ազատվել է, որովհետև առողջական խնդիրներ ունի:
«Ծառայելու ա, ծառայելու ա, դու շատ մի մտահոգվի, հիմա նորմալ ա վիճակը, ժամանակը գա, կգնա կծառայի, քեզ քեֆին կանչելու եմ», -լրագրողի համառ հարցերին պատասխանեց Խաչատրյանը` վստահեցնելով, որ իր որդին «լրիվ տիրապետում ա վիճակին»:
Հարցին, թե եթե չի ծառայել, ի՞նչ է արել առաջնագծում, տիրապետո՞ւմ է զենքին, Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ առաջնագծում սահման է պահել, հերթապահել է, իսկ զենքին տիրապետում է:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե որտե՞ղ է սովորել զենքին տիրապետելը, Մարզպետը արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունում էնքան «Տիր»-եր կան, որ յուրաքանչյուր մարդ կարա գնա սովորի, էդ դու ես, որ խուսափում ես»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում