Սուքիաս Ավետիսյան. Ժամանակ է պետք, որ հասարակությունը հետևություններ անի
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ժամանակ է պետք, որպեսզի հասարակության սպասելիքները կոռուպցիայի դեմ պայքարի ու հավասար մրցակցային պայմանների ապահովմանն ուղղված քայլերի առումով արդարանան:
«Հասարակության մոտ մեծ են սպասելիքները հատկապես մրցակցային պայմանների, ներկրումների հնարավորությունների հետ կապված: Ժամանակի խնդիր է, մարդիկ պետք է սկսեն զբաղվել դրանով, նոր դրանից հետո իրենց հետևություններն անեն: Դրանից հետո բոլորս կհամոզվենք, որ հստակ ծրագրեր են իրականացվում»,-ասաց նա:
Պատգամավորն ասուլիսում անդրադարձավ նաև ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Դրա մասին՝ ռեպորտաժում: