Օբաման 6 դոլարով ճաշել է Վիետնամի ռեստորանում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ճաշել է Վիետնամի սովորական ռեստորաններից մեկում,-գրում է «Գազետա.ռու»-ն:
Բարաք Օբաման ամերիկացի հեռուստահաղորդավար և ավագ խոհարար Էնթոնի Բուրդենի հետ այցելել է Հանոյի ռեստորան: Նրանք վիետնամական «արիշտա» և սառը գարեջուր են պատվիրել, նստել են «սովորական պլաստիկե աթոռներին»՝ բոլոր հյուրերի հետ միասին:
Ընթրիքն արժեցել է 6 դոլար: Ընթրիքի լուսանկարն իր թվիթերում հրապարակել է խոհարարը:
Ռեստորանի մուտքի մոտ Օբամային տեղի բնակիչներ են սպասելիս եղել: Մինչ մեքենան նստելը՝ ԱՄՆ նախագահը ողջունել է նրանց:
Աղբյուրը գրում է, որ այցը այդ ռեստորան նախատեսված չի եղել և լրագրողներին ներս չեն թողել: Նրանց ընթրիքը լուսանկարել են ռեստորանի հաճախորդները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարաք Օբաման նախագահի պաշտոնում առաջին անգամ այցելել է Վիետնամ:
Low plastic stool, cheap but delicious noodles, cold Hanoi beer. pic.twitter.com/KgC3VIEPQr
— Anthony Bourdain (@Bourdain) 23 мая 2016 г.
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին