Օտմար Հիտցֆելդ. «Ֆուտբոլիստի համար մեծ գումարներ վճարելը «Բավարիայի» ոճը չէ»
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը վստահ է, որ մյունխենյան ակումբը երբեք չի համալրվի հնչեղ անուններով: Մասնագետը կարծում է, որ ֆուտբոլիստների համար մեծ գումարներ վճարելը «Բավարիայի» ոճը չէ:
«Բավարիան» պարբերաբար ձեռք է բերում բարձրակարգ խաղացողների, ինչն ամրապնդում է թիմը,- Հիտցֆելդի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Սակայն մյունխենցիները երբեք չեն գնի գերաստղի, օրինակ՝ Մեսսիին, Ռոնալդուին կամ Իբրահիմովիչին: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար 100 մլն եվրո վճարելը «Բավարիայի» ոճը չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ