Դատախազությունը այս անգամ զերծ մնաց անձեր բացահայտելուց
Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բելգարյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ դեպքով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերից Panorama.am-ին հաստատեցին միայն 6 թիվը՝ հայտնեցին, որ նրանք ձերբակալված և կալանավորված են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասով։
Իրոք՝ հարուցված է քրեական գործ, սակայն դատախազությունը այս անգամ զերծ մնաց հրապարակավ դեպքի մասնակիցների անձերը բացահայտելուց։
Նշենք՝ այն, որ այդ 6-ից 4-ը Գագիկ Բեգլարյանի թիկնապահներն են՝ ակտիվ շրջանառվել է մամուլում: