Դել Բոսկե. «Արդարացի չի լինի, եթե Ինյեստան չարժանանա «Ոսկե գնդակին»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն անարդար է համարում այն փաստը, որ «Բարսելոնի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մինչ այժմ ոչ մի անգամ չի արժանացել «Ոսկե գնդակին»: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Արդարացի չի լինի, եթե մինչ մարզական կարիերայի ավարտն Ինյեստան չարժանանա «Ոսկե գնդակին»` հաշվի առնելով նրա ձեռքբերումները: Կարծում եմ, շատ բարդ է Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանում արժանանալ այդ կոչմանը:
Շատ ուրախ էի տեսնելով, թե «Սևիլիայի» հետ կայացած Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում ինչպիսի լավ մարզավիճակում էր Անդրեսը: Նա թիմին տարավ իր հետևից այն ժամանակ, երբ «Բարսան» մնաց 10 հոգով»,- նշել է Դել Բոսկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ