Toyota Motor-ը ԱՄՆ-ում միլիոնավոր մեքենաներ է հետ կանչել
Ճապոնական Toyota Motor ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչում ԱՄՆ -ից 1,58 մլն ավտոմեքենա` Takata ապրանքանիշի անվտանգության բարձիկների հնարավոր թերությունների պատճառով: Այդ մասին վկայակոչելով «Կիոդո» գործակալությանը, տեղեկացնում է
РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի, ընդհանուր առմամբ, այդ թերությունով Toyota Motor ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչել 4,7 մլն ավտոմեքենաներ` 2006-2011 թվականների արտադրության տարբեր մոդելներ, այդ թվում` Toyota Yaris և Lexus IS.
Toyota մակնիշի մեքենաներում օգտագործվող Takata ֆիրմայի անվտանգության բարձիկների բացվելու դեպքում մետաղական մասնիկներ են ընկել ուղևորների վրա:
Բացի այդ, անվտանգության բարձիկների թերությունը նաև կապում են տասնյակից ավելի մարդկային մահերի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին