«Շալկեի» ֆուտբոլիստը Ռուսաստանի քաղաքացիություն կստանա
Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ գերմանական «Շալկեի» պաշտպան Ռոման Նոյշտեդտերը, ով համալրել է Ռուսաստանի ազգային հավաքականի կազմը, մոտակա ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիություն կստանա:
«Եթե ֆուտբոլիստը համալրել է հավաքականի կազմը, ուրեմն համարեք, որ անձնագրի հետ կապված հարցը լուծված է: Բոլոր ընթացակարգերը տեղի կունենան մոտակա ժամանակահատվածում»,- նշել է Մուտկոն:
Թե խաղադաշտում ինչպես են մտադիր օգտագործել 28-ամյա ֆուտբոլիստին՝ պատմել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին։
«Արդեն գիտեք, որ Նոյշտեդտերը խաղում է 2 դիրքում. կարող է լինել թե եզրային կիսապաշտպան, թե կենտրոնական պաշտպան: Մենք 2 շաբաթ պետք է ուսումնամարզական հավաքներ անցկացնենք և այդ ընթացքում նրա համար կընտենք համապատասխան դիրք»,- նշել է Սլուցկին:
Հավելենք, որ Ռոման Նոյշտեդտերը ծնվել է 1988 թ.-ին` Դնեպրոպետրովսկում: Նրա հայրը ևս ֆուտբոլով է զբաղվել, հանդես է եկել «Դնեպրում»: Խորհրդային Միության անկումից հետո ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա: Նոյշտեդտեր-կրտսերը «Շալկեում» հանդես է գալիս 2012 թ.-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ