Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք
Ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 2016 թ. Եվրոպայի շախմատի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Էռնեստո Ինարկիևը, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Իգոր Կովալենկոյին, իսկ Բաադուր Ջոբավան եզրափակեց լավագույն եռյակը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մեր շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց տվեց Ռոբերտ Հովհաննիսյանը, ով վաստակեց 7,5 միավոր և, կիսելով 6-26-րդ հորիզոնակնները, գրավեց 14-րդ տեղն ու իրավունք նվաճեց մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը: Նույնքան միավոր վաստակած Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 24-րդ հորիզոնականը: Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակեցին 7-ական, իսկ Մանուէլ Պետրոսյանը 6,5 միավոր: