Քամին պոկել է Կամերային երաժշտության տան տանիքը
Հայաստանի տարածքում նախօրեին գրանացված ուժեղ քամուց «Կամերային երաժշտության տուն» ՊՈԱԿ-ի տանիքը քշվել և ընկել է մոտակա այգին: ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը:
Տանիքի զննման արդյունքում պարզվել է, որ ուժեղ քամուց տանիքի մետաղյա թիթեղները` մոտ 100 քմ քշվել և ընկել են մոտակա այգին. տուժածներ չկան: Տանիքի վերանորոգման համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Մայիսի 23-ին, ժամը 17.50-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 46/5 հասցեում գտնվող ՀՀ Քննչական կոմիտեի շենքի տանիքի թիթեղները քամուց վնասվել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թուլացել են շենքի արտաքին երեսպատման սալիկները: Փրկարարները հեռացրել են 1 քմ և ամրացրել մոտ 30 քմ թուլացած սալիկ:
Այլ դեպքերի մասին ԱԻՆ պաշտոնական կայքում:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, նախօրեին Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլ. սյան (էլ. լարեր) և 15 այլ շինությունների վնասվելու վերաբերյալ ահազանգեր, Արագածոտնի մարզային ՃԿԿ-ում՝ 20 դեպք (վնասվել են տան և այլ շինությունների տանիքներ), Արարատի մարզային ՃԿԿ-ում՝ 10 դեպք (9 տան և 1 շենքի տանիք), Արմավիրի մարզային ՃԿԿ-ում՝ 11 դեպք (9 տան, 1 դպրոցի տանիք և ջերմոցի ապակիներ), Կոտայքի մարզային ՃԿԿ-ում՝ 19 դեպք (10 տան, 6 շենք/շինության, 1 մշակույթի տան, 1 անասնագոմի տանիք և 1 ծառ), Գեղարքունիքի մարզային ՃԿԿ-ում՝ 6 դեպք (1 դպրոցի, 1 ավտոտնակի, 2 տան տանիք և 2 ծառ), Լոռու մարզային ՃԿԿ-ում 1 դեպք (ծառ):
Ժամը 17.00-ից մինչև 18.00-ն Հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ:
Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում: Ավելի վաղ հաղորդվել էր 269 դեպքի մասին:
Երևանի քաղաքապետարանից նախօրեին տեղեկացրել էին, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ծառայությունների կողմից, ձեռնարկվում են անհրաժետ միջոցառումներ՝ ուժգին քամու պատճառած վնասների հետևանքները վերացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով դրանց ծավալները, զուգահեռ, ըստ առաջնահերթության, աշխատանքներ են իրականացվում նաև ուժգին քամու պատճառով որոշ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը խաթարած վնասների վերացման ուղղությամբ:Աշխատանքները կշարունակվեն մինչև տվյալ ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի լիարժեք վերականգնումը:
Հարակից հրապարակումներ`
- Վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսեր
- Երևանում ուժեղ քամուց տուժած 7 քաղաքացիներ տեղափոխվել են բուժհաստատություններ
- Գրանցվել է ուժեղ քամու 269 հետևանք
- Վնասվել է 3 ծառայողական մեքենա, 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում
- Քամին Երևանում ծառեր է վայր գցել, տանիքների թիթեղներ տարել
- Սուրենյան. Այս քամիները կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս
- Քամու պատճառած վնասները
- Քաղաքացիներին խորհուրդ է տրվում մնալ շինությունների ներսում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում