Microsoft-ը կդադարեցնի բջջային հեռախոսների արտադրությունը
Microsoft ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է դուրս գալ բջջային հեռախոսների արտադրությունից:
Rosbalt.ru-ն գրում է, որ ընկերության ֆինանսական բաժնի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այս նորությունը: Նա միայն հայտարարել է, որ ընկերությունը ֆինլանդացի հեռախոս- ծրագրավորողների հրավիրել է Էսպո քաղաքի գրասենյակ:
Ընկերության բլոգում արդեն հաղորդագրություն է տարածվել այն մասին, որ վերակազմավորման շրջանակներում շուրջ 1850 աշխատողներ կկորցնեն իրենց տեղերը:
«Մենք բիզնեսի հետ կապված լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում և սպասում ենք, որ դրանք կազդեն ամբողջ աշխարհում 1850 աշխատատեղի վրա, որից 1350 գտնվում են Ֆինլանդիայում: Այս փոփոխությունները մեզ համար աներևակայելի դժվար է, քանի որ ազդում են այն լավ մարդկանց վրա, ովքեր մեծ ներդրում են ունեցել կորպորացիայի վրա»,-հաղորդել է Microsoft-ի Windows սորաբաժնման պետ Թերրի Մայերսոնը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Microsoft-ը բջջային հեռախոսների արտադրությունը սկսել էր 2014 թվականից, երբ ձեռք էր բերել Nokia ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին