ԱՄՆ- Վիետնամական հարաբերությունների ջերմացում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վիետնամ իր այցի շրջանակներում երկրի նախագահ Չայ դայ Կուանգի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վիետնամին զենքի վաճառքի ամերիկյան արգելքի լիակատար չեղարկման մասին: Այս մասին գրում է «svpressa.ru»-ն:
Հատկանշական է, որ այս երկիր զենքի վաճառքի արգելք ԱՄՆ սահմանել էր դեռևս 1984 թ., Վիետնամական պատերազմի ավարտից 9 տարի անց: Իր հերթին դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջև վերականգվել են միայն 1995 թվականին:
2014 թվականին հարավչինական ծովում իրավիճակի ապակայունացման հետ կապված, ԱՄՆ «բարեկամանական քայլ» կատարեց Վիետնամի նկատմամբ` հանելով ռազածովային տեխնիկայի մատակարարման արգելքը: Ավելին` 6 պարեկային մոտորանավակների ձեռք բերման համար Վաշինգտոնը Վիետնամին հատկացրել էր 18 մլն դոլար:
Երկրողմ հարաբերությունների լիակատար կարգավորման արդյունքը եղավ Վիետնամի հետ քաղաքացիական ավիացիայի պատմության ընթացքում կնքված խոշորագույն գործարքը: Մասնավորապես` ամերիկյան «Boeing Co» կոնցերնը Վիետնամական «VietJet Aviation» ընտրությունից ստացավ 737 մակնիշի 100 ինքնաթիռների մատարարման պատվեր: Գործարքի ընդհանուր արժեքը 11,3 մլրդ դոլար է:
Համաշխարհային ԶԼՄ-ներում այս գործարքը բուռն քննարկման առիթ դարձավ: Ենթադրվում է, որ նման ծավալի քաղաքացիական գործարքներին կհաջորդեն խոշոր ռազմական գործարքները,ինչը իր հերթին կարող է հանգեցնել այս բնագավառում Մոսկվայի բացարձակ գերիշխանության ավարտին:
Ներկա պահին իր զինտեխնիկայի 90 տոկոսը Հանոյը ձեռք է բերում ՌԴ-ից, երկու երկրների միջև վերջին տարիներին կնքվել են 4,5 մլրդ ընդհանուր արժողությամբ գործարքներ:
Ռուսաստանյան ռազմավարության և տեխնոլոգիայի կենտրոնի գիտաշխատող, «Զենքի արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովի կարծիքով, ԱՄՆ որոշումը նշանակալի ազդեցություն չի ունենա զինամթերքի և զինտեխնիկայի Վիետնամյան շուկայի վրա:
Փորձագետի կարծիքով ՌԴ-ն այս շուկայում կպահպանի իր դիրքերը: Հանոյի համար շատ կարևոր է արտադրանքի գինը, իսկ ռուսաստանյան զինտեխնիկան նշանակալիորեն էժան է ամերիկյանից:
Այնուհանդերձ, ըստ փորձագետի, որոշ բաներ Հանոյը կարող է ձեռք բերել ԱՄՆ-ից: Մասնավորապես` նախկինին հարավ Վիետնամական բանակին պատկանող ամերիկյան զինտեխնիկայի պահեստամասեր, առափնյա ռադիոլակացիոն կայաններ: Հետաքրքրության առարկա կարող են դառնալ ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներն ու ուղղաթիռները:
Սակայն այլ ուղղություններում, ըստ փորձագետի՝ «ՌԴ դիրքերը անառարկելի են»:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Պեկին. Ռուսաստանի ինչին է պետք «չինական ուրախությունը»
- Օբաման 6 դոլարով ճաշել է Վիետնամի ռեստորանում
- Վիետնամը ցանկանում է ռուսներին գրավել ռազմական տուրիզմով