Թերի քննություն իրականացրած քննիչը կպատժվի. Աղվան Հովսեփյան
2015 թվականին մեղադրական եզրակացությամբ (և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշմամբ) դատախազներին է ուղարկվել 3215 քրեական գործ, որոնցից լրացուցիչ նախաքննության է վերադարձվել շուրջ 2 տոկոսը՝ 67 քրեական գործ, որոնցից 49-ը կրկին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազներին։
«Յուրաքանչյուր նման քրեական գործ պետք է դառնա քննարկման առարկա և եթե հիմնավորվի քննիչի կողմից թույլ տրված խախտումը, ապա թերի քննություն իրականացրած քննիչը կպատժվի»,- մայիսի 24-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Տեղեկացնում են նաև, որ կոլեգիայի քննարկմանն են ներկայացվել 2015թ. մեղադրական եզրակացությունները չհաստատված և լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործերի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների կողմից 2015 թ. կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունների արդյունքները։
Քննարկման արդյունքներով՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռների ուսումնասիրության արդյունքներով մշակել ուղեցույցներ՝ վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ տարածքային ստորաբաժանումներ ուղարկելու համար։ Տրվել են կոնկրետ հանձնարարականներ։
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան