«Բարսելոն». Մասկերանոյի տեղափոխությունը բացառվում է
«Բարսելոնը» բացառել է արգենտինացի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոյի տրանսֆերի վաճառքի հնարավորությունը: Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ են տարածվել, թե Մասկերանոն բանակցություններ է վարում «Յուվենթուսի» հետ ու պատրաստ է տեղափոխվել այդ թիմ:
«Մասկերանոն չի վաճառվում: Նրա տեղափոխությունը բացառվում է»,- հայտարարել է «Բարսելոնի» ներկայացուցիչը՝ գերադասելով չհրապարակել իր անունը: Այս մասին հայտնում է «El Mundo Deportivo»-ն:
Նշենք, որ կատալոնյան ակումբի հետ արգենտինացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ., իսկ նրա տրանսֆերի հավակնորդը պետք է, ըստ այդ փաստաթղթի, վճարի 100 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ