Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում՝ Վան նահանգում երեկ ուշ երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել: Լրատվամիջոցի փոխանցմամբ, հետագայում պարզվել է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ճանապարհին, որով երթևեկել են ռազմական մեքենաներ:
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ տարածած հաղորդագրությունը վկայակոչելով, լրատվամիջոցը նշում է, որ վնասվածքներից տեղում մահացել է 6 զինծառայող, ևս երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել:
Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ դեպքի վայր են ուղարկվել հարվածային ուղղաթիռներ, հետախուզական ինքնաթիռ, տեղում օդային ու ցամաքային ուժերը շարունակում են ահաբեկիչների ոչնչացմանն ուղղված օպերացիան:
Կատարվածի պատասխանատվությունն առայժմ որևէ մեկն իր վրա չի վերցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին