Լոռու փոխմարզպետ. Վանաձորի քաղաքապետ դառնալու ցանկություն չեմ ունեցել
Ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ Վանաձորի քաղաքապետ դառնալու ցանկություն չեմ ունեցել, չունեմ, և ինձ հետ նման քննարկում երբևէ չի եղել: Այս մասին հայտարարել է Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրություններում հետ կապված շրջանառվող թեկնածուների մեջ պարբերաբար անհասկանալիորեն շահարկվել է նաև իր անունը:
«Ինչ վերաբերվում է Վանաձորի քաղաքապետի ընտրություններին առհասարակ, ապա ասեմ, որ ընտրություններին մասնակցելու եմ մեր թիմով՝որպես մեծ թիմի մի մասնիկ` ի շահ Վանաձորի և վանաձորցու»,-գրել է Բադոյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Բադոյանը 2003-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է: Փոխմարզպետ նշանակվել է 2012թ-ի վերջին:
Լոռու մարզկենտրոն Վանաձորում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 18-ին:
Ավելի վաղ Լոռու մեկ այլ քաղաքի՝ Սպիտակի քաղաքապետի թեկնածու առաջադրվեց Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը: Նա ընտրություններում հաջողության չհասավ, ավելի ուշ զրկվեց նաև փոխմարզեպտի պաշտոնից:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հեռանալու հարցը վճռված է. «Հրապարակ»
- Սպիտակի ընտրություններում պարտված փոխմարզպետն ազատվեց աշխատանքից
- Սպիտակի գործող քաղաքապետն ընտրվելու շանսերը բարձր է գնահատում
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
- Վանաձորի քաղաքապետի զավեշտները
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին